21

Մրտ,

2017

Զինծառայողների ընտանիքներին առաջին փոխհատուցումները

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն օրենսդրությամբ սահմանված կարգով այսօր կատարել է առաջին երկու փոխհատուցումները ժամկետային պարտադիր շարքային զինծառայողներ Գոռ Համազասպի Գարեգինյանի և Անդրանիկ Սմբատի Մուսիկյանի ընտանիքներին:

Համաձայն Հայբիզնեսբանկի և Կոնվերսբանկի հետ կնքված պայմանագրերի՝ հիմնադրամը շահառուների համար բացել է հատուկ բանկային հաշիվներ, որոնց էլ փոխանցվել են միանվագ 10-ական միլիոն դրամ փոխհատուցումները:

Համաձայն «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի՝ յուրաքանչյուր ամսի 21-ին շահառու ընտանիքները իրենց համար բացված հատուկ հաշիվներին բացի 10-ական միլիոն միանվագ փոխհատուցումներից հիմնադրամից լրացուցիչ կստանան ամսական 200 000-ական դրամ` 20 տարվա ընթացքում: